X սոսցանցի օգտատերերի կոչը Թրամփին. Ոչ թե Իրանը, այլ փրկեք ամերիկացիներին
https://parstoday.ir/hy/news/world-i241268-x_սոսցանցի_օգտատերերի_կոչը_Թրամփին._Ոչ_թե_Իրանը_այլ_փրկեք_ամերիկացիներին
X սոցիալական ցանցի օգտատերերի այս օրերի խոսակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի ժողովրդին փրկելու պնդման մասին է։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 07, 2026 10:19 Asia/Tehran
  • X սոսցանցի օգտատերերի կոչը Թրամփին. Ոչ թե Իրանը, այլ փրկեք ամերիկացիներին

X սոցիալական ցանցի օգտատերերի այս օրերի խոսակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի ժողովրդին փրկելու պնդման մասին է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Truth Social սոցիալական ցանցում գրառում է կատարել ասելով. Եթե Իրանի անվտանգության ուժերը թիրախավորեն խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները «պատրաստ կլինի կրակ բացել»։ Թրամփի պնդումը X սոցիալական ցանցի օգտատերերի արձագանքին է արժանացել։

X սոցիալական ցանցի օգտատեր Սումիտ Ռաջը բացատրել է Թրամփի այս պնդման նպատակը։ Նա գրել է. «Ամերիկայի նպատակը փրկությունը չէ, Ամերիկայի նպատակը Իրանի նավթն ու գազն են»։

«Black» անունով մեկ այլ օգտատեր կոչ է արել Իրանին փրկել Ամերիկային ​​դպրոցներում սովորական դարձած կրակոցներից։ Նա գրել է. «Ինչո՞ւ է Թրամփը միջամտում ամեն ինչին։ Հենց Իրանն է, որ պետք է փրկի Ամերիկային ​​դպրոցներում տեցի ունեցող կրակոցներից»։

X-ի իրանցի օգտատեր Սեյեդ Մոհամմադ Մարանդին նույնպես գրել է. «ԱՄՆ ռեժիմը ստում է ամեն ինչի վերաբերյալ, որպեսզի կարողանա սպանել և թալանել։ Ամերիկան ​​մեծ Սատանա է»։

«Հայդոն»՝ X-ի մեկ այլ օգտատեր, իր հաղորդագրության մեջ նշել է Թրամփի մեղսակցությունը Գազայի ժողովրդի ցեղասպանությանը սիոնիստական ​​ռեժիմի կողմից: Նա գրել է. «Արդյոք Թրամփը երբևէ, որևէ բան արե՞լ է Գազայում սպանված խաղաղ բնակիչներին և անմեղ երեխաներին փրկելու համար: Ոչ, նա մեղսակից է ցեղասպանությանը և շարունակում է զինել Իսրայելին»:

X-ի ակտիվիստ Մանիշ Դաբին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակմանը: Նա գրել է. «Թրամփի՝ Իրանի ժողովրդին օգնելու պնդումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ ԱՄՆ-ը հակամարտության մեջ է Վենեսուելայի հետ և առևանգել է երկրի օրինական նախագահին»:

X֊ի մեկ այլ օգտատեր «Mind Pulse» ֊ը Թրամփի Իրանի մասին հայտարարությունները անվանել է հստակ սպառնալիք: Նա գրել է. «Խոսքը ցուցարարներին փրկելու մասին չէ: Խոսքը Ամերիկայի միջամտելու իրավունքի պահպանման մասին է: Լեզուն միտումնավոր անորոշ է, ձգանը՝ անհասկանալի, իսկ սպառնալիքը՝ հստակ: «Մարդու իրավունքները» պատրվակ է»:

«AbuHunter»-ը գրել է. «Ամերիկան ​​նախ պետք է հոգ տանի իր սեփական ժողովրդի մասին: Այդ ինչպե՞ս առաջավ այդքան համակրանք Իրանի ժողովրդի նկատմամբ: Սա նրանց ազգն է, սա նրանց օրենքն է, նրանք (իրանցիները) կհոգան դրա մասին: Սա նշանակում է ևս մեկ պատերազմ Սատանայի համար»:

«Ox Number»-ը գրել է. «Ինչո՞ւ է այս մարդուկը միշտ ուզում միջամտել այլ երկրների գործերին: Մի՞թե նա չունի իր սեփական ժողովուրդը, որի մասին պետք է հոգ տանի»: