Ի՞նչ դիրք է զբաղեցնում Իրանն աշխարհում, ցողունային բջիջների ոլորտում
Իրանը դարձել է աշխարհում ցողունային բջիջիների ոլորտի առաջատարներից մեկը՝ պահպանելով հարյուր հազարավոր ցողունային բջիջների նմուշներ և ներդնելով բուժման նոր մեթոդներ։
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Իրանը մեծ առաջընթաց է գրանցել ցողունային բջիջների ոլորտում։ 1991 թվականին Իրանում առաջին ոսկրածուծի փոխպատվաստումը բջջային թերապիաների մեկնարկային կետն էր, որից հետո ժամանակի ընթացքում բացվեցին մասնագիտացված կենտրոններ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ 2000-ականների սկզբին Իրանը հաջողությամբ արտադրել է Էմբրիոնային ցողունային բջիջև ամրապնդել իր դիրքը տարածաշրջանի առաջատար երկրների շարքում։
Պորտալարի արյան բանկերը, մասնավորապես՝ Ռոյան բանկը (հիմնադրվել է 2005 թվականին) և Իրանի արյան փոխներարկման կազմակերպության ազգային բանկը (2010), պահպանել են հարյուր հազարավոր նմուշներ և դեր են խաղացել հազարավոր հիվանդների բուժման գործում։ Գիտական նվաճումների թվում են ինդուկցված պլուրիպոտենտ բջիջների արտադրությունը, կենդանիների կլոնավորումը (Ռոյանա ոչխար) և ուղեղային կաթվածի և սրտի հիվանդությունների բուժման հաջող կլինիկական փորձարկումները։
Այսօր Իրանն աշխարհում ութերորդ տեղում է բջջային թերապիաների ոլորտում։ Երկրի տարբեր կենտրոններում իրականացվել է ցողունային բջիջների ավելի քան 2400 փոխպատվաստում: Չնայած պատժամիջոցներին՝ իրանցի հետազոտողները ակտիվորեն մասնակցում են միջազգային կոնգրեսների և պայծառ ապագա են ուրվագծում բարդ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարախտի և Ալցհայմերի հիվանդության, բուժման համար։
Այս ուղին ցույց է տալիս, որ Իրանում ցողունային բջիջները ոչ միայն թերապևտիկ գործիք են, այլև գիտական ուժի և ապագայի հույսի խորհրդանիշ։