Պակիստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը համատեղ հակաահաբեկչական վարժանքներ են սկսել
https://parstoday.ir/hy/news/world-i241414-Պակիստանի_և_ԱՄՆ_ի_զինված_ուժերը_համատեղ_հակաահաբեկչական_վարժանքներ_են_սկսել
Պակիստանի և ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են Inspired Gambit 2026 համատեղ հակաահաբեկչական վարժանքները:
(last modified 2026-01-11T13:07:15+00:00 )
Հունվար 11, 2026 16:37 Asia/Tehran
  • Պակիստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը համատեղ հակաահաբեկչական վարժանքներ են սկսել

Պակիստանի և ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են Inspired Gambit 2026 համատեղ հակաահաբեկչական վարժանքները:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Պակիստանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երկշաբաթյա վարժանքներն անցկացվում են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգի Պաբբի քաղաքի Ազգային հակաահաբեկչական կենտրոնում։

Ըստ հաղորդագրության՝ զորավարժության նպատակն է ամրապնդել երկու երկրների զինված ուժերի օպերատիվ փոխգործունակությունը և փոխանակել փորձը հակաահաբեկչական գործողություններում:  Հատուկ ուշադրություն կդարձվի խիտ բնակեցված քաղաքային միջավայրում մարտական ​​հմտությունների կիրառմանը: