ԱՄՆ միջամտությունը Իրանում՝ ապակայունացման և բռնության խրախուսման հստակ օրինակ
https://parstoday.ir/hy/news/world-i241438-ԱՄՆ_միջամտությունը_Իրանում_ապակայունացման_և_բռնության_խրախուսման_հստակ_օրինակ
Իրանը պաշտոնական նամակ է հղել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ արտահայտելով իր խիստ բողոքը «ԱՄՆ-ի միջամտողական հայտարարությունների և Իրանի ներքին գործերին միջամտությունների դեմ»Լ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ընդգծել է, որ Վաշինգտոնը, Սիոնիստական ռեժիմի հետ համակարգված կերպով, փարձում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2026 06:44 Asia/Tehran
  • ԱՄՆ միջամտությունը Իրանում՝ ապակայունացման և բռնության խրախուսման հստակ օրինակ

Իրանը պաշտոնական նամակ է հղել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ արտահայտելով իր խիստ բողոքը «ԱՄՆ-ի միջամտողական հայտարարությունների և Իրանի ներքին գործերին միջամտությունների դեմ»Լ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ընդգծել է, որ Վաշինգտոնը, Սիոնիստական ռեժիմի հետ համակարգված կերպով, փարձում է:

 անկարգություններ հրահրել Իրանում՝ սպառնալիքների, ինչպես նաև բռնությունն ու անկայունությունը խրախուսելու միջոցով։ Վարքագիծ, որն ըստ Թեհրանի, ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները:
Նամակում նշվում է, որ ոչ մի կառավարություն իրավունք չունի միջամտել այլ երկրների ներքին գործերին կամ հիմք ստեղծել քաոսի և բռնության համար՝ մարդու իրավունքների կամ ժողովրդի պաշտպանության քողի տակ: Իրանը զգուշացրել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարություններն ու հաղորդագրությունները, այդ թվում՝ անկարգությունների դեմ իրավական գործողություններին արձագանքելու սպառնալիքները, իրականում կհանգեցնեն անկարգությունների սրման և բռնության օրինականացման, և Վաշինգտոնը պատասխանատու կլինի հետևանքների համար:
Pars Today-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը X-ում տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է, որ Իրանը ապակայունացնելու և քաղաքացիական պատերազմ սկսելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ծրագրերը կչեզոքացվեն Իրանի ժողովրդի և կառավարության ազգային համերաշխության շնորհիվ: Այս համատեքստում Թեհրանը հղում է կատարել Դոնալդ Թրամփի և Բենիամին Նեթանյահուի հանրային աջակցությանը անկարգություններին, ինչպես նաև որոշ սիոնիստ պաշտոնյաների հայտարարություններին՝ Իրանի ներսում իսրայելական գործակալների գործունեության վերաբերյալ։
Հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ, 4-րդ և 7-րդ հոդվածներին՝ Իրանը մերժել է ուժի կիրառման և երկրների ներքին գործերին միջամտության ցանկացած սպառնալիք և ընդգծել, որ բռնության և անկայունության խրախուսումը ենթադրում է միջազգային պատասխանատվություն: Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ խաղաղ բողոքի ցույցերի բռնի գործողությունների վերածվելը ԱՄՆ-ի առավելագույն ճնշման, լայնածավալ պատժամիջոցների և բացահայտ միջամտությունների քաղաքականության ուղղակի արդյունք է. քաղաքականություն, որը թիրախավորել է ոչ միայն տնտեսությունը, այլև Իրանի սոցիալական կայունությունը: