Արդյոք Թրամփի սակագնային սպառնալիքը հզորության նշան է, թե՞ փակուղի մտնելու խոստովանություն
Սպառնալից պոռոտախոսությունները կրկնելով՝ ԱՄՆ նախագահը կրկին թիրախավորել է Իրանի հետ առևտուր անող երկրներին՝ հայտարարելով, որ Թեհրանի հետ տնտեսական առևտուր ունեցող ցանկացած երկիր կենթարկվի 25% մաքսատուրքի։ Այս նոր դիրքորոշումը հնչում է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը վերջին տարիներին բազմիցս փորձել է Իրանի դեմ ճնշման և պատժամիջոցների քաղաքականություն կիրառել, սակայն ցանկալի արդյունքների չի հասել։
Այս սակագնային սպառնալիքը գործնականում դիտվում է որպես առավելագույն ճնշման քաղաքականությունը՝ նոր տեսքով վերականգնելու փորձ. քաղաքականություն, որն այս անգամ թիրախավորել է ոչ միայն Իրանին, այլև նրա առևտրային գործընկերներին։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն շարունակում է դիմել հարկադրանքի և սպառնալիքի միջոցներին և փորձում է տնտեսական և հոգեբանական մթնոլորտ ստեղծել Թեհրանի դեմ՝ բարձրացնելով Իրանի հետ համագործակցության գինը։ Սակայն գործնականում այս սպառնալիքների իրականացումը կարող է ԱՄՆ-ին մտցնել տարբեր երկրների հետ բարդ իրավական և առևտրային վեճերի մեջ. երկրներ, որոնք պատրաստ չեն զոհաբերել իրենց տնտեսական հարաբերությունները Վաշինգտոնի միակողմանի որոշումների համար։
Pars Today-ի փոխանցմամբ՝ վերլուծաբանները համոզված են, որ այս պոռոտախոսությունները ավելի շատ մի տեսակ ռազմավարական փակուղու արտացոլում է, քան ԱՄՆ-ի հզորության նշան։ Նախորդ քաղաքականության կրկնությունը նոր լեքսիկոնով ցույց է տալիս, որ Վաշինգտոնը չունի ավելի արդյունավետ միջոց Իրանի վարքագծի վրա ազդելու համար և ստիպված է վերարտադրել անցյալի նույն ձախողված մոդելները։
Մյուս կողմից, այս դիրքորոշումները բարձրացվում են այն իրավիճակում, երբ Միացյալ Նահանգները բախվում է ներքին տնտեսական և քաղաքական զգալի մարտահրավերների։ Շատ դիտորդներ արտաքին սպառնալիքի շեշտադրումը համարում են հասարակական կարծիքը շեղելու և արտաքին քաղաքականության ոլորտում ուժը ցուցադրելու փորձ։ Մյուս կողմից, Իրանը բազմիցս ընդգծել է, որ ճնշումն ու սպառնալիքները ոչ միայն չեն հարթում երկխոսության ճանապարհը, այլև խորացնում են անվստահությունը։
Ընդհանուր առմամբ, Թրամփի կողմից Իրանի առևտրային գործընկերների դեմ սակագնային սպառնալիքը կարելի է դիտարկել որպես Ամերիկայի՝ սպառնալիքների վրա հիմնված քաղաքականության սպառման նշան. քաղաքականություն, որը տարիների ճնշումներից հետո ոչ միայն չի կարողացել հասնել իր նպատակներին, այլև դրա սահմանափակումներն ու անարդյունավետությունն ավելի ակնհայտ են դարձել, քան երբևէ։