«Վճռականորեն կպաշտպանենք մեր շահերը». Չինաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i241502-Վճռականորեն_կպաշտպանենք_մեր_շահերը_._Չինաստանն_արձագանքել_է_Թրամփի_հայտարարությանը
Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
(last modified 2026-01-13T14:37:39+00:00 )
Հունվար 13, 2026 18:07 Asia/Tehran
  • «Վճռականորեն կպաշտպանենք մեր շահերը». Չինաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

Թրամփը հայտարարել է` ցանկացած երկիր, որը բիզնես կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրականացվող բոլոր առևտրային գործարքների համար։

«Մաքսատուրքերի հարցում Չինաստանի դիրքորոշումը շատ պարզ է՝ մենք միշտ համարել ենք, որ սակագնային պատերազմում հաղթողներ չկան։ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը», - ասել է Մաո Նինը՝ պատասխանելով Թրամփի որոշումը մեկնաբանելու հարցին։

Հոնկոնգյան «South China Morning Post» թերթի տվյալներով` Չինաստանն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է՝ երկրի արտաքին առևտրում 30% և նավթի արտահանման 90% մասնաբաժիններով։