Պակիստանցիների հանրահավաքը՝ ի պաշտպանություն Իրանի ժողովրդի և Իսլամական հեղափոխության իդեալների
Պակիստանի Սկարդու և Պարաչինար քաղաքների հարյուրավոր բնակիչներ հանրահավաք են անցկացրել՝ արտահայտելով համերաշխություն Իրանի ժողովրդի հետ և վանկարկելով կարգախոսներ՝ ի պաշտպանություն Իսլամական հեղափոխության իդեալների և Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի։
Ըստ Iran Press-ի՝ Պակիստանի հյուսիսում գտնվող Սկարդու քաղաքի շիաները Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի պատկերը իրենց ձեռքում, պարսկերեն լեզվով վանկարկել են «Աստծո ձեռքը մեզ վրա է, Խամենեին մեր առաջնորդն է» կարգախոսը և արտահայտել են իրենց աջակցությունը Իսլամական հեղափոխության իդեալներին։
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Պարաչինար քաղաքի ժողովուրդը, հոգևորականներ և քաղաքացիական ակտիվիստներ նույնպես համերաշխություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի և կառավարության հետ և դատապարտել են Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները։