Պակիստանցիների հանրահավաքը՝ ի պաշտպանություն Իրանի ժողովրդի և Իսլամական հեղափոխության իդեալների
https://parstoday.ir/hy/news/world-i241688-Պակիստանցիների_հանրահավաքը_ի_պաշտպանություն_Իրանի_ժողովրդի_և_Իսլամական_հեղափոխության_իդեալների
Պակիստանի Սկարդու և Պարաչինար քաղաքների հարյուրավոր բնակիչներ հանրահավաք են անցկացրել՝ արտահայտելով համերաշխություն Իրանի ժողովրդի հետ և վանկարկելով կարգախոսներ՝ ի պաշտպանություն Իսլամական հեղափոխության իդեալների և Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2026 14:30 Asia/Tehran

Պակիստանի Սկարդու և Պարաչինար քաղաքների հարյուրավոր բնակիչներ հանրահավաք են անցկացրել՝ արտահայտելով համերաշխություն Իրանի ժողովրդի հետ և վանկարկելով կարգախոսներ՝ ի պաշտպանություն Իսլամական հեղափոխության իդեալների և Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի։

Ըստ Iran Press-ի՝ Պակիստանի հյուսիսում գտնվող Սկարդու քաղաքի շիաները Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի պատկերը իրենց ձեռքում,  պարսկերեն լեզվով վանկարկել են «Աստծո ձեռքը մեզ վրա է, Խամենեին մեր առաջնորդն է» կարգախոսը և արտահայտել են իրենց աջակցությունը Իսլամական հեղափոխության իդեալներին։

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Պարաչինար քաղաքի ժողովուրդը, հոգևորականներ և քաղաքացիական ակտիվիստներ նույնպես համերաշխություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի և կառավարության հետ և դատապարտել են Միացյալ Նահանգների և սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները։