Լուրեր միջանցքների վերաբերյալ| Ամերիկացիները դեմ են Հյուսիս-Հարավ միջանցքի ձևավորմանը
-
Հյուսիս-Հարավ և Արևելք տարանցիկ կոնսորցիումի Գերագույն ռազմավարական խորհրդի նախագահ՝ Մեհդի Սաֆարի
Pars Today - Հյուսիս-Հարավ և Արևելք տարանցիկ կոնսորցիումի Գերագույն ռազմավարական խորհրդի նախագահն ընդգծեց. Ամերիկացիները չեն ցանկանում, որ Հյուսիս-Հարավ միջանցքը ձևավորվի։
Հյուսիս-Հարավ և Արևելք տարանցիկ կոնսորցիումի Գերագույն ռազմավարական խորհրդի նախագահ՝ Մեհդի Սաֆարին խորհրդի նիստում ասել է.-Ամերիկացիները փորձում են Հյուսիս-Հարավ միջանցքին զուգահեռ գործարկել դեպի Իրաքի հյուսիս, Թուրքիա և Կովկաս տանող Բասրա երթուղին , և հիմնականում ամերիկացիները չեն ցանկանում, որ Հյուսիս-Հարավ միջանցքը ձևավորվի։
Սաֆարին հավելեց.-Ռուսաստանն ունի տարեկան 250 միլիոն տոննա բեռ, որի 60 միլիոն տոննան ցանկանում է Իրանի տարածքով արտահանել այլ երկրներ։ Եթե Հյուսիս-Հարավ միջանցքը գործարկվի, ռուսական բեռների տարանցման ներուժը կհասնի մինչև 100 միլիոն տոննայի։
Հյուսիս-Հարավ և Արևելք տարանցիկ կոնսորցիումի Գերագույն ռազմավարական խորհրդի նախագահը նաև ասել է. «Ներկայումս Չինաստանից Իրան է շարժվում շաբաթական 5 գնացք, չինացիները ցանկանում են, որ իրենց վագոնները վերադառնան բեռներով լի, այլ կերպ ասած՝ կրկնակի բեռնված, և նույնիսկ խրախուսական միջոցներ են ձեռնարկել։
«Հյուսիս-հարավ» (NS), միջազգային միջանցքը բազմամոդալ տրանսպորտային(ճանապարհային, երկաթուղային, ծովային) ցանց է , որը Հնդկաստանը կապում է Ռուսաստանի և Հյուսիսային Եվրոպայի հետ և Սուեզի ջրանցքի համար այլընտրանք է, որը կրճատում է Իրանի տարածքով և Կասպից ծովով անցնող երթուղին, կտրուկ նվազեցնում է ապրանքների տեղափոխման ժամանակն ու ծախսը և Իրանը վերածում Եվրասիայի տարանցիկ կենտրոնի։
Իրանի նավահանգիստների արդիականացումը մինչև երրորդ սերնդի նավահանգիստների մակարդակի
Մյուս լուրի համաձայն՝ մինչև զարգացման յոթերորդ ծրագրի ավարտը Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում գտնվող Շահիդ Ռաջայի , Խուզեստան նահանգում գտնվող Իմամ Խոմեյնի, ինչպես նաև Իրանի հյուսիսում՝ Մազանդարան նահանգում գտնվող Ամիրաբադ նավահանգիստները, կարդիականացվեն մինչև երրորդ սերնդի նավահանգիստների մակարդակի։
Երրորդ սերնդի նավահանգիստներում ամենակարևոր ցուցանիշը նավահանգստի մոտ արդյունաբերությունների առկայությունն է։ Բացի այդ, նավահանգստային ծառայությունները ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելը և տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն կիրառումը նավահանգիստների այս սերնդի մյուս առանձնահատկություններն են։
Իրանը, որն ունի ավելի քան 5800 կիլոմետր ափագիծ և Պարսից ծոցի ու Օմանի ծովի միջոցով բաց ջրեր մուտք գործելու հնարավորություն, ծովային տրանսպորտի ոլորտում ունի հատուկ և ռազմավարական դիրք։
Փորձագետների կարծիքով, Իրանի հյուսիսում գտնվող հարևան երկրները, առհասարակ պաշարված են ցամաքով և բաց ջրերին հասանելիություն ունենալու և իրենց առևտուրը զարգացնելու համար նախընտրում են և իհարկե ստիպված են օգտագործել իրանական նավահանգիստների հասանելիությունը։ Հետևաբար, տարանցման ոլորտում տարածաշրջանային կենտրոն դառնալու համար անհրաժեշտ է թվում երկրի նավահանգիստների զարգացումն ու արդիականացումը։