Թրամփը հրաժարվում է Եվրոպայի նկատմամբ մաքսատուրքերից
https://parstoday.ir/hy/news/world-i241838-Թրամփը_հրաժարվում_է_Եվրոպայի_նկատմամբ_մաքսատուրքերից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է հրաժարվում է Եվրոպայի նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու մտքից։ Հարկ է նշել, որ եվրոպական երկրները կտրականապես դեմ էին արտահայտվել Միացյալ Նահանգների կողմից սահմանելիք ցանկացած հնարավոր մաքսատուրքի։
(last modified 2026-01-22T08:32:29+00:00 )
Հունվար 22, 2026 12:02 Asia/Tehran
  • Թրամփը հրաժարվում է Եվրոպայի նկատմամբ մաքսատուրքերից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է հրաժարվում է Եվրոպայի նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու մտքից։ Հարկ է նշել, որ եվրոպական երկրները կտրականապես դեմ էին արտահայտվել Միացյալ Նահանգների կողմից սահմանելիք ցանկացած հնարավոր մաքսատուրքի։

Թրամփն ասել է․ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման ժամանակ մենք մշակել ենք Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։ Համաձայնագիրը իրականում կներառի ամբողջ Արկտիկական տարածաշրջանը։ Եթե այս հարցում համաձայնություն ձեռք բերվի, դա մեծ նվաճում կլինի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների համար»։

ԱՄՆ նախագահը շարունակել է. «Հիմնվելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Գրենլանդիայի վերաբերյալ ունեցած իմ համաձայնագրի վրա, ես մաքսատուրքեր չեմ սահմանի ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։ Ներկայումս ընթանում են հետագա ուսումնասիրություններ Գրենլանդիայի համար «Երկաթե գմբեթ» ծրագրի վերաբերյալ»։