Գրոսսին և Աբդել Աթթին քննարկել են Իրանի միջուկային հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i241846-Գրոսսին_և_Աբդել_Աթթին_քննարկել_են_Իրանի_միջուկային_հարցը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը և Եգիպտոսի արտգործնախարարը հանդիպել են Դավոսում և քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։
(last modified 2026-01-22T15:48:09+00:00 )
Հունվար 22, 2026 16:12 Asia/Tehran
  • Գրոսսին և Աբդել Աթթին քննարկել են Իրանի միջուկային հարցը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը և Եգիպտոսի արտգործնախարարը հանդիպել են Դավոսում և քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։

ISNA-ի փոխանցմամբ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել ալ-Աթթին հանդիպել են Շվեյցարիայի Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում և քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը։

Գրոսին չորեքշաբթի օրը X ցանցում գրել է. «Ես հանդիպել եմ Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել ալ-Աթթիի հետ Դավոսում կայացած 2026 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, և մենք քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործունեությունը, այդ թվում՝ Իրանում»։

Նա հավելել է. «Ես բարձր եմ գնահատում Եգիպտոսին իր մասնակցության և այն կառուցողական դերի համար, որը նա շարունակում է ունենալ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բանակցություններին աջակցելու գործում»։