Սթարմեր. Մենք չենք զիջի Թրամփի ճնշման դիմաց
-
Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմեր
Բրիտանիայի վարչապետն ասել է. «Լոնդոնը չի նահանջի Գրենլանդիայի վերաբերյալ իր դիրքորոշումից՝ մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ նախագահի առևտրային սպառնալիքի պատճառով»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, չորեքշաբթի օրը Համայնքների պալատում ունեցած ելույթում արձագանքելով Գրենլադնիայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած՝ մաքսատուրքերի բարձրացման մասին սպառնալիքներին Քեյր Սթարմերն ասել է. «Սպառնալիքների տակ Լոնդոնը չի նահանջի Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ իր սկզբունքներից, և սա իմ հստակ դիրքորոշումն է»։
Նա նշել է, որ դաշնակիցներին ճնշելու համար մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը սխալ և հավելել. «Գրենլանդիա կղզու ապագայի որոշումը միայն կղզու բնակիչների և Դանիայի պատասխանատվությունն է»։
Նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի համար, իսկ հունիսին այդ մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 25 տոկոս, եթե Միացյալ Նահանգները չստանա Գրենլանդիայի վերահսկողությունը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը քննադատել է ԱՄՆ-ի վերաբերմունքը դաշնակիցների նկատմամբ
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իվետ Կուպերը քննադատել է ԱՄՆ-ի վերաբերմունքը իր դաշնակիցների նկատմամբ՝ ընդգծելով, որ կղզու վերաբերյալ որոշում կարող են կայացնել միայն Դանիայի և Գրենլանդիայի ժողովուրդները: Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից եվրոպական երկրների դեմ մաքսատուրքերի սպառնալիքին՝ Կուպերն ասել է. «Սա այն չէ, թե ինչպես պետք է վերաբերվել դաշնակիցներին: Գրենլանդիայի ապագան այն հարցն է, որը պետք է որոշեն միայն այս տարածաշրջանի և Դանիայի ժողովուրդները»:
Բրիտանական համալսարանի պրոֆեսոր. Իսրայելն ու ԱՄՆ-ն միջազգային իրավունքը հասցրել են փլուզման եզրին
Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի պրոֆեսոր Իլան Պապեն անդրադարձել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և աշխարհում ԱՄՆ-ի արկածախնդիր քաղաքականությանն ու ռեժիմին ցուցաբերած աջակցությանը, զգուշացնելով, որ միջազգային իրավունքը ավելի քան երբևէ փլուզման ճանապարհին է՝ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունների պատճառով: