Իրանի ներկայացուցիչ. Թեհրանը չի հանձնվի արտաքին ճնշմանը
https://parstoday.ir/hy/news/world-i241912-Իրանի_ներկայացուցիչ._Թեհրանը_չի_հանձնվի_արտաքին_ճնշմանը
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ԻԻՀ դեսպանը և մշտական ներկայացուցիչը այս կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նիստում մերժել է Իրանի վերաբերյալ հատուկ նիստի օրինականությունը և ընդգծել, որ Թեհրանը չի հանձնվի արտաքին ճնշմանը և «մտահոգության տակ քողարկված ագրեսիային»:
(last modified 2026-01-24T14:00:09+00:00 )
Հունվար 24, 2026 10:02 Asia/Tehran
  • Ալի Բահրեյնի, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ
    Ալի Բահրեյնի, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ԻԻՀ դեսպանը և մշտական ներկայացուցիչը այս կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նիստում մերժել է Իրանի վերաբերյալ հատուկ նիստի օրինականությունը և ընդգծել, որ Թեհրանը չի հանձնվի արտաքին ճնշմանը և «մտահոգության տակ քողարկված ագրեսիային»:

 Ալի Բահրեյնին քննադատել է հանդիպման կազմակերպիչներին, ասելով, որ նրանց գլխավոր նպատակը իրանցիների մարդու իրավունքները պաշտպանելը չէ, և եթե դա այդպես լիներ, նրանք չէին կիրառի անմարդկային պատժամիջոցներ և չէին աջակցի Իրանի դեմ ագրեսիվ գործողություններին:
Անդրադառնալով երկրի ներքին զարգացումներին, նա հայտարարել է, որ Իրանը ճանաչում է քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և ակտիվացրել է երկխոսության ուղիները ցուցարարների հետ: Բահրեյնիի խոսքով՝ անկարգությունների ընթացքում իրադարձությունները վերածվել են կազմակերպված բռնության, ահաբեկչական հարձակումների, հանրային սեփականության ոչնչացման և քաղաքացիական անձանց ու իրավապահ մարմինների դեմ զինված գործողությունների: 
Նա նշել է, որ Իրանի կառավարությունը հրապարակել է վերջին զոհերի վերաբերյալ ստուգված վիճակագրություն՝ նշելով, որ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 3117, որոնց մեծ մասը եղել են ահաբեկչական գործողությունների զոհեր են։ Բահրեյնին նշել է, որ վիճակագրությունը հիմնված է ազգային հետաքննությունների և իրավական փաստաթղթերի վրա։ 
Ընդգծելով բռնության հետաքննության և պատասխանատվության ապահովման անկախ ազգային մեխանիզմների գոյությունը՝ Բահրեյնին մերժել է Մարդու իրավունքների խորհրդի նիստից հետո ընդունված բանաձևի օրինականությունը և ասել, որ Իրանը մարդու իրավունքների ոլորտում արտաքին քաղաքական միջամտության կարիք չունի։ Նա բողոքի ակցիաները համարեց քաղաքացիների բնական իրավունքը և ընդգծել կառավարության հանձնառությունը՝ լսել ժողովրդի պահանջները։
Անդրադառնալով իրանցիների պատմական և քաղաքակրթական անցյալին, Բահրեյնին նշել է, որ Իրանը  պատմության ընթացքում դիմակայել է պատերազմին, պատժամիջոցներին, ահաբեկչությանը և արտաքին ճնշմանը և չի հանձնվել։ Նա հավելել է, որ որոշ կառավարությունների փորձերը՝ քննադատել  Իրանում մարդու իրավունքների վիճակը, այն իրավիճակում, երբ իրենց դեմ ուղղված են մարդու իրավունքների լայնածավալ խախտումների մեղադրանքներ, որակել է որպես երեսպաշտության և կրկնակի ստանդարտների օրինակ։