«Հնարավոր հարվածը Իրանին տարածաշրջանում իրավիճակի անկայունացման կհանգեցնի». Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i242000-Հնարավոր_հարվածը_Իրանին_տարածաշրջանում_իրավիճակի_անկայունացման_կհանգեցնի_._Պեսկով
Իրանին հնարավոր հարվածը տարածաշրջանում անկայունացման կհանգեցներ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2026 10:36 Asia/Tehran
  • «Հնարավոր հարվածը Իրանին տարածաշրջանում իրավիճակի անկայունացման կհանգեցնի». Պեսկով

Իրանին հնարավոր հարվածը տարածաշրջանում անկայունացման կհանգեցներ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլոր կողմերից կցանկանար զսպվածություն ակնկալել։

«Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի նպաստի լարվածության դեէսկալացիային։ Եվ, իհարկե, այս դեպքում մենք կցանկանայինք բոլոր շահագրգիռ կողմերից զսպվածություն ակնկալել և միտվածություն բացառապես խաղաղ բանակցությունների՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք արդիական են թվում», – ասել է Պեսկովը։