ՖԻՖԱ-ի նախկին նախագահ. Մի՛ գնացեք Ամերիկա
https://parstoday.ir/hy/news/world-i242030-ՖԻՖԱ_ի_նախկին_նախագահ._Մի_գնացեք_Ամերիկա
Pars Today- Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի(ՖԻՖԱ)  նախկին նախագահը Աշխարհի առաջնության երկրպագուներին կոչ է արել չմեկնել ԱՄՆ, անվտանգության նկատառումներից ելնելով։
(last modified 2026-01-27T12:17:15+00:00 )
Հունվար 27, 2026 15:37 Asia/Tehran
  • ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատտեր
    ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատտեր

Pars Today- Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի(ՖԻՖԱ)  նախկին նախագահը Աշխարհի առաջնության երկրպագուներին կոչ է արել չմեկնել ԱՄՆ, անվտանգության նկատառումներից ելնելով։

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատտերը երկուշաբթի օրը աջակցել է անվտանգության նկատառումներից ելնելով այս տարվա Աշխարհի առաջնությունը բոյկոտող երկրպագուներին։

Pars Today-ը հղում անելով Guardian թերթին հաղորդել է, որ Բլատտերը նաև աջակցել է կոռուպցիայի դեմ պայքարի շվեյցարացի փաստաբան Մարկ Փիթի հայտարարություններին, որը Բլատտերի նախագահության օրոք ՖԻՖԱ-ի հետ համագործակցել է հնարավոր բարեփոխումների շուրջ՝ ասելով. «Այս մրցաշարի ընթացքում երկրպագուները պետք է հեռու մնան ԱՄՆ-ից»։

Բլատտերը սոցիալական ցանցերում հավելել է. «Կարծում եմ՝ Մարկ Փիթն իրավունք ունի կասկածի տակ դնել այս տարվա Աշխարհի առաջնությունը»։

Հարկ է նշել, որ Մինեապոլիսում  այս ամսվա սկզբին ԱՄՆ ներգաղթի աշխատակցի կողմից  Ռենե Գուդի սպանությունը  Փիթը նշել է որպես երկրպագուների ԱՄՆ չմեկնելու պատճառներից մեկը։ Բլատտերը Փիթի մեկնաբանությունները հաստատել է անցյալ շաբաթավերջին մեկ այլ ամերիկացի քաղաքացու՝ Ալեքս Պրատի մահվանից հետո։

Աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։