Թուրքիայի ՊՆ. Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը ցանկալի չէ
-
Թուրքիայի ՊՆ. Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը ցանկալի չէ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության վերաբերյալ՝ ընդգծելով. «Մենք չենք ցանկանում Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտություն»
ISNA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում լարվածություն հրահրող գործողությունների ֆոնին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը ցանկալի չէ՝ հավելելով. «Մենք կշարունակենք մեր ջանքերը տարածաշրջանում խաղաղության համար»։
Անդրադառնալով սահմանին ձեռնարկված գործողություններին, նախարարությունը հայտարարել է. «Թուրքիան չի ցանկանում նոր լարվածություն և հակամարտություններ տարածաշրջանում։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ բոլոր հակամարտությունները վերջ տալու և մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։ Բացի այդ, մեր երկրի համապատասխան կառույցների հետ համակարգված կերպով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր բացասական զարգացումների դեմ»։