ՆԱՏՕ-ի ներքին տարաձայնությունները. Ռուսաստանի դեմ զսպման արթնացման կոչ
https://parstoday.ir/hy/news/world-i242284-ՆԱՏՕ_ի_ներքին_տարաձայնությունները._Ռուսաստանի_դեմ_զսպման_արթնացման_կոչ
ՆԱՏՕ-ի ներսում խորացող տարաձայնությունները, մասնավորապես Միացյալ Նահանգների և նրա եվրոպացի դաշնակիցների միջև, վկայում են, որ ռազմական դաշինքը մտնում է ճգնաժամի նոր փուլ. ճգնաժամ, որն ավելի շատ բխում է իր անդամների միջև քաղաքական վստահության քայքայումից, քան ռազմական հզորությունից:
(last modified 2026-02-02T06:23:14+00:00 )
Փետրվար 02, 2026 09:53 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի ներքին տարաձայնությունները. Ռուսաստանի դեմ զսպման արթնացման կոչ

ՆԱՏՕ-ի ներսում խորացող տարաձայնությունները, մասնավորապես Միացյալ Նահանգների և նրա եվրոպացի դաշնակիցների միջև, վկայում են, որ ռազմական դաշինքը մտնում է ճգնաժամի նոր փուլ. ճգնաժամ, որն ավելի շատ բխում է իր անդամների միջև քաղաքական վստահության քայքայումից, քան ռազմական հզորությունից:

ՆԱՏՕ-ն, որը տասնամյակներ շարունակ ներկայացել է որպես Արևմուտքի կոլեկտիվ անվտանգության երաշխավոր, այժմ բախվում է լուրջ խնդիրների՝ կապված իր համախմբվածության, արդյունավետության և Ռուսաստանի դեմ զսպման ապագայի հետ։
Հղում անելով Associated Press-ին Pars Today-ը հաղորդում է, որ Վաշինգտոնի և եվրոպական մայրաքաղաքների միջև աճող տարաձայնությունները զգալիորեն թուլացրել են ՆԱՏՕ-ի զսպման ուժը: Հոդվածում նշվում է, որ չնայած եվրոպական երկրները և Կանադան հսկայական գումարներ են վճարել Ուկրաինային աջակցելու և իրենց պաշտպանական բյուջեները մեծացնելու համար, Միացյալ Նահանգների իրական նվիրվածության վերաբերյալ կասկածները խաթարել են վստահությունը դաշինքի ներսում։
Գրենլանդիայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունները և դաշնակիցների դերի նկատմամբ նրա արհամարհական մոտեցումը այնպիսի առաքելություններում, ինչպիսին է Աֆղանստանը, վերլուծաբանների կողմից դիտվում են որպես ՆԱՏՕ-ի կարմիր գծերի հատում: Այս դիրքորոշումները ոչ միայն առթել են քաղաքական դժգոհությունն, այլև անհանգստացնող ուղերձներ են հղել ՆԱՏՕ-ից դուրս։ 
Իսկ Ռուսաստանն ուշադիր հետևում է այս բացթողումներին: Մոսկվայի կարծիքով, ՆԱՏՕ-ի զսպման միջոցները վավեր են միայն այն դեպքում, երբ կոլեկտիվ արձագանքը կանխատեսելի է, մի պայման, ինչն այս պահին լուրջ կասկածի տակ է: 5-րդ հոդվածի նկատմամբ վստահության քայքայումը արթնացման կոչ է, որը կարող է ավելի խորը մարտահրավերներ առաջացնել եվրոպական անվտանգության ապագայի համար: