Իրանի համար չափազանց կարևոր են Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը. Բաղայի
https://parstoday.ir/hy/news/world-i242656-Իրանի_համար_չափազանց_կարևոր_են_Հարավային_Կովկասի_խաղաղությունն_ու_կայունությունը._Բաղայի
Հարավային Կովկասն Իրանի համար մեծ նշանակություն ունի, իսկ այնտեղ խաղաղությունն ու կայունությունն առանցքային են Թեհրանի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի այցն Ադրբեջան։
(last modified 2026-02-10T14:59:28+00:00 )
Փետրվար 10, 2026 17:30 Asia/Tehran
  • Իրանի համար չափազանց կարևոր են Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը. Բաղայի

Հարավային Կովկասն Իրանի համար մեծ նշանակություն ունի, իսկ այնտեղ խաղաղությունն ու կայունությունն առանցքային են Թեհրանի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի այցն Ադրբեջան։

Նրա խոսքով՝ այդ այցը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ամրապնդման համար և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունների շարունակությունն է:

«Իրանը ձգտում է բոլոր ոլորտներում ամրապնդել համագործակցությունն ու վստահությունը տարածաշրջանի երկրների, հատկապես Հարավային Կովկասի պետությունների հետ։ Նման այցելություններն ու խորհրդատվություններն անհրաժեշտ են տարածաշրջանի երկրների միջև վստահության պահպանման և բարձրացման համար», - ասել է նա։

Բաղային նշել է, որ պաշտպանության նախարարի Ադրբեջան կատարած այցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանության և անվտանգության ոլորտում համատեղ հետաքրքրության հարցերի շուրջ: