Ամերիկյան պարբերական. Թրամփը ներքին սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/world-i242672-Ամերիկյան_պարբերական._Թրամփը_ներքին_սպառնալիք_է_ԱՄՆ_ազգային_անվտանգության_համար
ԱՄՆ Կոնգրեսին կից լրատվամիջոցը Դոնալդ Թրամփին նկարագրել է ոչ թե որպես քաղաքական մարտահրավեր, այլ որպես ԱՄՆ ազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիք, և գրել է, որ նրա քաղաքականության հետևանքների զսպումը հնարավոր է միայն Կոնգրեսում հավասարակշռության և իշխանությունների քաղաքական դասավորության փոփոխության միջոցով։
(last modified 2026-02-11T06:17:12+00:00 )
Փետրվար 11, 2026 09:40 Asia/Tehran
  • Ամերիկյան պարբերական. Թրամփը ներքին սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար

ԱՄՆ Կոնգրեսին կից լրատվամիջոցը Դոնալդ Թրամփին նկարագրել է ոչ թե որպես քաղաքական մարտահրավեր, այլ որպես ԱՄՆ ազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիք, և գրել է, որ նրա քաղաքականության հետևանքների զսպումը հնարավոր է միայն Կոնգրեսում հավասարակշռության և իշխանությունների քաղաքական դասավորության փոփոխության միջոցով։

The Hill-ում հրապարակված հոդվածի հեղինակը նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը գնահատել է որպես երկրի ազգային անվտանգության հիմքերի թուլացման ուղղակի գործոն։ Նա գրել է, որ Թրամփը վնասել է Ամերիկայի սպառնալիքները կանխատեսելու, կանխելու և դիմակայելու կարողությունը ավելի շատ, քան որևէ նախորդ նախագահ կամ նույնիսկ արտաքին թշնամի։
Հ եղինակի խոսքով՝ Թրամփի քաղաքականությունը ոչ միայն ԱՄՆ-ն ավելի խոցելի է դարձրել այնպիսի մրցակիցների համար, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, այլև ուրախացրել է այդ երկրների առաջնորդներին Վաշինգտոնի գլոբալ դիրքերի թուլացման պատճառով։ 
The Hill-ն անդրադարձել է ազգային անվտանգության ոլորտում մասնագիտացված ուժերի կորստին և Պատերազմի նախարարությունում, Ազգային անվտանգության գործակալությունում և հետախուզական գործակալություններում տասնյակ հազարավոր աշխատատեղերի կրճատումը համարել այս կառույցների կենսական առաքելությունների շեղման նշան։
Պարբերականը նշել է, որ փորձառու սպաների և ղեկավարների փոխարինումը նախագահի հետ կապված ուժերով և անվտանգության գործակալություններին քաղաքական և անձնական գործերով զբաղվելու մղումը ռեսուրսների վատնման և իրական սպառնալիքների վրա կենտրոնացման նվազեցման գործոն է։ Հեղինակի տեսանկյունից, այս մոտեցումը, արտաքին քաղաքականության սրման հետ մեկտեղ՝ դաշնակիցների դեմ առևտրային մաքսատուրքերից մինչև ՆԱՏՕ-ից դուրս գալու սպառնալիքը և Ուկրաինային աջակցության թուլացումը, վնասել է ԱՄՆ ավանդական գործընկերների վստահությունը։
Հոդվածագիրը հավելել է, ոչ ժամանակակից աշխարհը մեկուսացման և ինքնաբավության աշխարհ չէ, և Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է դաշնակիցների ցանց՝ իր անվտանգությունը պահպանելու համար։ Նա նշել է, որ լուծումը տեսնում է Կոնգրեսում քաղաքական հավասարակշռություն ստեղծելու և դեմոկրատների դերը ամրապնդելու մեջ՝ նախագահի իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար. ռազմավարություն, որը, ըստ պարբերականի՝ կարող է կանխել ներքին վեճերի վերածվելը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար համատարած սպառնալիքի։