Թուրքիան ՌԴ-ի հետ համակարգված կգործի Սիրիայում. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i24292-Թուրքիան_ՌԴ_ի_հետ_համակարգված_կգործի_Սիրիայում._Չավուշօղլու
Սոչիում Թուրքիայի եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Սիրիայի հարցում Թուրքիան ՌԴ–ի հետ համակարգված է աշխատելու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2016 18:06 Asia/Tehran
  • Թուրքիան ՌԴ-ի հետ համակարգված կգործի Սիրիայում. Չավուշօղլու

Սոչիում Թուրքիայի եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Սիրիայի հարցում Թուրքիան ՌԴ–ի հետ համակարգված է աշխատելու։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայի հարցում իր քաղաքականությունը փոխել է 180 աստիճանով։ Սոչիում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ՌԴ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտնել է, թե այսուհետ Թուրքիան Սիրիայի հարցում ՌԴ–ի հետ համակարգված է աշխատելու։

Այս հայտարարությունը թուրքական ընդդիմությունն ումամուլը զարմանքով են ընդունել։