Սպիտակ Տունը սպառնացել է Իրանի դեմ պատերազմին ընդդիմացող լրատվամիջոցներին
Pars Today- ԱՄՆ-ի կառավարությունը մի քայլում, որն ապացուցում է նրա երկակի մոտեցումը խոսքի ազատության նկատմամբ, Իրանի դեմ պատերազմը քննադատող լրատվամիջոցներին սպառնացել է զրկել հեռարձակման իրավունքից։
Pars Today-ը հղում անելով Մեհր լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Սպիտակ Տան բարձրաստիճան մի պաշտոնյա Իրանի դեմ պատերազմին ընդդիմացող լրատվամիջոցներին մեղադրել է իրողությունները խեղաթյուրելու մեջ և սպառնացել է զրկել աշխատանքի իրավունքից։
Սպիտակ Տան դաշնային հաղորդակցության հանձնաժողովի նախագահ՝ Բրենդան Քարը X-ում գրել է․ - Լրատվամիջոցները պետք է աշխատեն հանրային շահերի ուղղությամբ, հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքի իրավունքից։
Նա նշել է, որ լրատվամիջոցները, որոնք կեղծ և խեղաթյուրված լուրեր են տարածում, այժ հնարավորություն ունեն բարեփոխել իրենց ուղին՝ նախքան աշխատանքի իրավունքի երկարաձգման ժամկետը։
ԱՄՆ-ում լրատվամիջոցների գրաքննությունն այն պայմաններում է տեղի ունենում, երբ սոցհարցումները ցույց են տալիս, որ փետրվարի 28-ին, ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ սկսված ոտնձգողական պատերազմը, շատ ատելի է ԱՄՆ-ում։
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ ամերիկացիների 53 տոկոսը, այդ թվում դեմոկրատականների 89 տոկոսը և անկախ քվեարկողների 60 տոկոսը կողմ չէ Իրանի դեմ պատերազմին։