Եվրոպա ուղղվող փախստականների ընդհանուր հոսքի 1/3-ը երեխաներ են. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i2446-Եվրոպա_ուղղվող_փախստականների_ընդհանուր_հոսքի_1_3_ը_երեխաներ_են._ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում փախստականների ընդհանուր հոսքի 1/3-ը կազմում են երեխաները՝ փոխանցում է The Guardian-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 14:41 Asia/Tehran
  • Եվրոպա ուղղվող փախստականների ընդհանուր հոսքի 1/3-ը երեխաներ են. ՄԱԿ

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում փախստականների ընդհանուր հոսքի 1/3-ը կազմում են երեխաները՝ փոխանցում է The Guardian-ը։

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր առաջին անգամ փախստականների մեծ մասը կազմում են կանայք ու երեխաները։

Եթե անցած տարվա հունիսին անչափահաս էր Միջերկրական ծովը հատող յուրաքանչյուր 10-րդ ներգաղթյալ, ապա հիմա երեխաները կազմում են փախստականների հոսքի 1/3-ը իսկ կանայք և երեխաները՝ ավելի քան կեսը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ նոր տվյալները հավելյալ պատասխանատվություն են դնում մարդասիրական կազմակերպությունների վրա։