Եվրոպա ուղղվող փախստականների ընդհանուր հոսքի 1/3-ը երեխաներ են. ՄԱԿ
Փետրվար 03, 2016 14:41 Asia/Tehran
ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում փախստականների ընդհանուր հոսքի 1/3-ը կազմում են երեխաները՝ փոխանցում է The Guardian-ը։
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր առաջին անգամ փախստականների մեծ մասը կազմում են կանայք ու երեխաները։
Եթե անցած տարվա հունիսին անչափահաս էր Միջերկրական ծովը հատող յուրաքանչյուր 10-րդ ներգաղթյալ, ապա հիմա երեխաները կազմում են փախստականների հոսքի 1/3-ը իսկ կանայք և երեխաները՝ ավելի քան կեսը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ նոր տվյալները հավելյալ պատասխանատվություն են դնում մարդասիրական կազմակերպությունների վրա։
Պիտակ