Reuters: ԱՄՆ ռազմածովային նախարարը հեռացվել է Պենտագոնից
Reuters-ը գրել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարը ոչ թե հրաժարական է տվել, այլ հեռացվել է Փիթ Հեգսթի կողմից։
Tasnim-ի միջազգային բաժնի փոխանցմամբ՝ ամերիկացի մի իրազեկ աղբյուր Reuters-ին հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավար Ջոն Ֆլանը չորեքշաբթի օրը հանկարծակի հեռացվել է իր պաշտոնից. Քայլ, որը տեղի է ունենում Պենտագոնում ղեկավարության փոփոխությունների ալիքի շրջանակներում՝ պատերազմական պայմաններում։
Պենտագոնի մամուլի քարտուղար «Շոն Փարնելը» , առանց մանրամասներ նշելու, հայտարարել է, որ Ֆլանը «հեռանում է վարչակազմից անմիջապես»։ Նրա խոսքով, ռազմածովային ուժերի ղեկավարի տեղակալ «Հանգ Քաուն» ժամանակավորապես կստանձնի այս կառույցի պաշտոնակատարի պարտականությունները ։
Ամերիկյան աղբյուրները այս պաշտոնանկությունը գնահատել են որպես չափազանց անսպասելի, քանի որ Ֆլանը ընդամենը մեկ օր առաջ ելույթ է ունեցել Վաշինգտոնում կայացած ռազմածովային ուժերի ամենամյա կոնֆերանսում և խոսել 2027 թվականի բյուջեի համար իր երկարաժամկետ ծրագրերի մասին ։
CNN-ի վեբ կայքը նույնպես, հղում անելով 6 իրազեկ աղբյուրների, գրել է, որ ռազմածովային ուժերի ղեկավար Ջոն Ֆլանը հեռացվել է իր պաշտոնից։
CNN-ը հավելել է. «Մի քանի աղբյուրներ մեզ ասել են, որ վերջին ամիսներին լարվածություն է եղել Ֆլանի և ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսթի միջև։ Հեգսթը կարծում էր, որ Ֆլանը դանդաղ է գործում նավաշինության ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում, և նաև դժգոհ էր Դոնալդ Թրամփի հետ նրա ուղղակի կապերից, քանի որ այդ կապը համարում էր փորձ՝ շրջանցելու իրեն։ Մյուս կողմից, պատերազմի փոխնախարարի տեղակալ Սթիվ Ֆայնբերգը նույնպես ցանկանում էր ստանձնել նավաշինության և ռազմածովային գնումների ոլորտում առանցքային պարտականությունները, որոնք սովորաբար Ֆլանի իրավասության տակ էին»։
Այս աղբյուրներից երեքը CNN-ին ասել են, որ Ֆլանին ընտրության հնարավորություն էր տրվել՝ կամ հրաժարական տալ, կամ հեռացվել։ Պարզ չէ, թե նա որն է ընտրել։
Այս պաշտոնանկությունը տեղի է ունենում ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից, երբ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսթը նույնպես առանց բացատրության իր պաշտոնից հեռացրել էր բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջին. որոշում, որը, ըստ Reuters-ի հետ զրույցում երկու ամերիկացի պաշտոնյաների խոսքերի, պայմանավորված էր պատերազմի նախարարի և բանակի ղեկավարի միջև եղած տարաձայնություններով։
Reuters-ը գրել է. «Այս բոլոր զարգացումները վկայում են Պենտագոնի ղեկավարության տարբեր մակարդակներում անկայունության մասին, ինչը սրվել է նախկին պաշտոնանկություններով, ներառյալ Զինված ուժերի նախկին շտաբի պետի և մի շարք բարձրաստիճան ռազմական հրամանատարների հեռացումը»։