Չինաստան. Իրանի դեմ պատերազմի շարունակության համար հիմք չկա
https://parstoday.ir/hy/news/world-i245490-Չինաստան._Իրանի_դեմ_պատերազմի_շարունակության_համար_հիմք_չկա
Parstoday ֊ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, հովանավորելով Իրանի և ԱՄՆ-ի միջև ներկա հրադադարին, ասաց, որ այս երկու երկրների միջև պատերզամը չպետք է սկսվեր և հիմա էլ այս պատերազմի շարունակման համար որևէ հիմք չկա։
(last modified 2026-05-15T14:48:01+00:00 )
Մայիս 15, 2026 18:15 Asia/Tehran
  • Չինաստան. Իրանի դեմ պատերազմի շարունակության համար հիմք չկա

Parstoday ֊ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, հովանավորելով Իրանի և ԱՄՆ-ի միջև ներկա հրադադարին, ասաց, որ այս երկու երկրների միջև պատերզամը չպետք է սկսվեր և հիմա էլ այս պատերազմի շարունակման համար որևէ հիմք չկա։

Ինչպես հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը, Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան, ուրբաթ օրը, Պեկինի դիրքորոշման վերաբերյալ Իրանի դեմ պատերազմի մասին հայտարարեց. Այս պատերազմը սկզբից չպետք է տեղի ունենար, և դրա շարունակությունը ևս ոչ մի օգուտ չի բերելու։

Նա հավելեց. «Այս իրավիճակը շուտափույթ կարգավորելու ցանկացած ճանապարհ, շահավետ կլինի տարածաշրջանային և աշխարհի այլ երկրների համար։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնյան կոչ արեց՝ ձեռնարկել քայլեր լարվածության նվազեցման ուղղությամբ, և ձեռք բերված քաղաքական համաձայնությունը Իրանի ատոմային հարցի վերաբերյալ պահպանելու համար։

Նա հավելեց. «Կարևոր է շուտափույթ հասնել համապարփակ և կայուն հրադադարի, վերականգնել արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի խաղաղությունն ու կայունությունը և ստեղծել տարածաշրջանային կայուն անվտանգության կառուցվածքի հիմքը։

Դոնալդ Թրամփը երեքօրյա այցով ժամանել էր Չինաստան և հանդիպել էէ Չինաստանի նախագահ Շի Ցզին Պինի և այլ պաշտոնյաների հետ։»