Լավրովի շեշտադրումը՝ Իրանի դեմ պատերազմը շտապ վերջ տալու անհրաժեշտության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i245492-Լավրովի_շեշտադրումը_Իրանի_դեմ_պատերազմը_շտապ_վերջ_տալու_անհրաժեշտության_մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այսօր (ուրբաթ) Հնդկաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց. «Իրանի վերաբերյալ հիմնական խնդիրը ներկայումս պատերազմին շտապ վերջ տալն է և կայուն համաձայնության հասնելը։»
(last modified 2026-05-15T14:53:13+00:00 )
Մայիս 15, 2026 18:20 Asia/Tehran
  • Լավրովի շեշտադրումը՝ Իրանի դեմ պատերազմը շտապ վերջ տալու անհրաժեշտության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այսօր (ուրբաթ) Հնդկաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց. «Իրանի վերաբերյալ հիմնական խնդիրը ներկայումս պատերազմին շտապ վերջ տալն է և կայուն համաձայնության հասնելը։»

Ինչպես հաղորդում է «Իսնա» լրատվական գործակալությունը, Ռուսաստանի ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովը, հավելեց. «Հնդկաստանը կարող է միջնորդել Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև։ Բացի այդ, անհրաժեշտ է վերացնել էներգակիրների մատակարարման շրջափակումը Հորմուզի նեղուցի միջոցով։»

«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ռուս արտգործնախարարը իր հնդիկ գործընկեր՝ Սուբրամանիամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Իրանի հետ կապված ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է հասկանալ ճգնաժամի հիմնական պատճառը՝ որն է ԱՄՆ-ի և Իսրայելի անհիմն ագրեսիան։

Նա շարունակելով և անդրադառնալով Ուկրաինայի հարցին, ասաց. «Մենք Ուկրաինայում ռազմական գործողությունների միջոցով կհասնենք մեր նպատակներին։»

Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնյան, ինչպես նաև, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարած այցի և իր չինացի գործընկեր Շի Ցզին Պինի հետ հանդիպման շրջանակներում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնությունների վերաբերյալ հավելեց. «Ռուսաստանի և Պեկինի միջև հարաբերությունները լավ են, և մենք չենք միջամտում մյուս երկրների կնքած համաձայնությունների մեջ։»

Նա հայտարարեց, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև էներգակիրների մատակարարման վերաբերյալ ցանկացած համաձայնությանը և մերժում է «բաժանիր և տիրիր» քաղաքականությունը Չինաստանի և ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններում։ Մոսկվան ամբողջությամբ պահպանում է իր պարտավորությունները Չինաստանի համար էներգակիրների մատակարարման վերաբերյալ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև ասաց. «Դժվար է ճշգրիտ հասկանալ, թե ինչ է ԱՄՆ-ն ակնկալում Չինաստանից Իրանի վերաբերյալ հակամարտության համատեքստում։ ԱՄՆ-ի պահանջները Չինաստանից՝ ճնշում գործադրելու համար Իրանի վրա Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ, «թափանցիկ խաղ» է։»

Հայաստանի վերաբերյալ նաև նշեց. «Եվրոպական Միությունը փորձում է Հայաստանին ձգել իր ազդեցության գոտի, և Երևանը կանգնած է կորցնել իր բոլոր առավելությունները Եվրասիական տնտեսական միությունում։»

Լավրովը նշեց. «Մենք լուրջ չենք վերաբերվում Եվրոպական Միության պաշտոնյաների՝ Ռուսաստանի հետ խոսակցությունների անհրաժեշտության վերաբերյալ հայտարարություններին։ Ռուսաստանը պատրաստ է երկխոսակցության Եվրոպայի հետ, բայց չի աղաչելու այդ մասին։»

Ռուսաստանի արտգործնախարարը նշեց, որ միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի իրավիճակը` Արևմուտքի միջամտության պատճառով ավելի բարդացածէ։

Նա ընդգծեց, որ Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորումը չի կարող լինել կարգավորման նախապայման, և Կիևը պետք է իրականացնի դա առանց փոխադարձ զիջումների։ Ուկրաինան միակ երկիրն է, որը, չնայած մեկ լեզվի պաշտոնական լինելուն, ապրում է լիակատար արգելքի տակ կյանքի բոլոր ոլորտներում։

Նա իր ելույթի մյուս մասում ընդգծեց, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Պուտինի և Թրամփի Ալյասկայում կայացած բանակցություններից հետո հասել են պարզ համաձայնությունների։ «Պուտինի և Թրամփի միջև հարաբերությունների «հոգին» միշտ բնութագրվել է ջերմությամբ և փոխադարձ հարգանքով։ Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ Պուտինի և Թրամփի միջև Ուկրաինայի կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնություններ ձեռք են բերվել։ Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղին Ռուսաստանի համար լավագույն տարբերակն է, և դրա անհաջողության դեպքում բոլոր նպատակները կիրականացվեն հատուկ ռազմական գործողության շրջանակներում։»