Ռոյթերս. Թրամփի ագրեսիվ քաղաքականությունը Իրանի դեմ փակուղի է մտել
Ռոյթերսը վերլուծական զեկույցում հայտարարել է, որ Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի ագրեսիվ և ճնշման վրա հիմնված մոտեցումը ձախողվել է և փակուղի է մտել վերջին ճգնաժամի 11 շաբաթներից հետո: Զեկույցում նշված է, որ ԱՄՆ նախագահը ցույց է տվել աճող հիասթափության նշաններ գործի կառավարման հարցում, բայց դեռևս պատրաստ չէ վերանայել իր կոշտ քաղաքականությունը:
Վերլուծության համաձայն՝ Թրամփի քաղաքականությունը, որը հիմնված է եղել հրապարակային սպառնալիքների, վերջնաժամկետների սահմանման, քաղաքական և ռազմական ճնշման վրա, չի հանգեցրել Վաշինգտոնի նպատակների իրագործմանը: Ռոյթերսը ընդգծել է, որ Իրանի արդյունավետ արձագանքները, հատկապես Հորմուզի նեղուցի ռազմավարական տարածքում, ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականության ձախողման հիմնական գործոններից են:
Ռոյթերսի տվյալներով՝ Սիոնիստական ռեժիմի շարունակական ազդեցությունը Սպիտակ տան որոշումների վրա, ինչպես նաև Թրամփի անզիջում մոտեցումը մեծացրել են Թեհրանի դեմ Վաշինգտոնի բախման քաղաքականության շարունակման հավանականությունը. մի հարց, որը կարող է ավելի բարդացնել լարվածության դիվանագիտական կարգավորման հեռանկարները: