Կուբա. Մենք կօգտագործենք ինքնապաշտպանության իրավունքը ԱՄՆ սպառնալիքների և ագրեսիայի դեմ
ՄԱԿ-ում Կուբայի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հավանան ունի ինքնապաշտպանության իրավունք՝ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա: Այս հայտռարարությունը հնչել է Վաշինգտոնի ճնշման քաղաքականության և Կուբայի դեմ ռազմական սպառնալիքների ուժեղացման ֆոնին։
Էռնեստո Սոբրոն Գուսմանն ասել է, որ ԱՄՆ-ն փորձում է մեծացնել քաղաքական և անվտանգության ճնշումը Կուբայի դեմ՝ օգտագործելով «կեղծ և հորինված պատրվակներ», սակայն Կուբայի կառավարությունը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը:
Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ ըստ ՄԱԿ-ում Կուբայի ներկայացուցչի՝ Հավանան կգործի միջազգային իրավունքի համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական գործողության կամ անօրինական ճնշման դեմ:
Վերջին ամիսներին Դոնալդ Թրամփի վարչակազմն ուժեղացրել է Կուբայի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը և միաժամանակ հնչեցրել ռազմական սպառնալիքներ և կիրառել նոր տնտեսական սահմանափակումներ: