Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի չարաշահման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i245610-Իրանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ի_կողմից_Անվտանգության_խորհրդի_չարաշահման_մասին
ՄԱԿ-ում ԻԻՀ առաքելությունը հայտարարել է. «Միացյալ Նահանգները չարաշահում է Անվտանգության խորհուրդը՝ Իրանի և երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ կեղծ մեղադրանքներ հնչեցնելու համար։
(last modified 2026-05-20T05:50:04+00:00 )
Մայիս 20, 2026 09:16 Asia/Tehran
  •  Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի չարաշահման մասին

ՄԱԿ-ում ԻԻՀ առաքելությունը հայտարարել է. «Միացյալ Նահանգները չարաշահում է Անվտանգության խորհուրդը՝ Իրանի և երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ կեղծ մեղադրանքներ հնչեցնելու համար։

Հղում անելով Mehr-ին, Pars Today-ը հայտնում է, որ ՄԱԿ-ում Իրանի  առաքելությունը երեքշաբթի օրը հայտարարել է. «Միացյալ Նահանգները, որը պատմության մեջ միակ երկիրն է, որ միջուկային զենք է օգտագործել և ինքն է պատասխանատու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտպանության ներքո խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումների համար, թիրախավորելով քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները, շարունակում է խախտել միջազգային իրավունքը՝ անօրինական ծովային շրջափակումների և տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի հանցագործություններին ու ողբերգություններին անսասան աջակցության միջոցով»։
Հայտարարության մեջ ասցած է․ «ԱՄՆ-ն կրկին չարաշահել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնը՝ Իրանի և նրա խաղաղ միջուկային ծրագրի դեմ անհիմն մեղադրանքներ հնեչցնելու և մոլորեցնող տեղեկատվություն տարածելու համար, երեսպաշտորեն հղում անելով միջազգային խաղաղության և անվտանգության կամ նավարկության ազատության հասկացություններին»։
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը շեշտել է. «Իրականում հանցագործն ու գողը հիմա խաղում են դատախազի և դատավորի դեր և փորձում են արդարացնել իրենց հանցագործությունները»։