Իրանի փոխարտգործնախարար. Թրամփը «սպառնալիքը» ներկայացնում է որպես խաղաղության հնարավորություն
Իրանի փոխարտգործնախարարն ասել է. «Թրամփի մոտեցումը «սպառնալիքը» ներկայացնում է որպես «խաղաղության հնարավորություն»»։
Հղում անելով Իրանի հեռեեուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, Քազեմ Ղարիբաբադին, արձագանքելով ԱՄՆ վերջին դիրքորոշումներին, ասել է. «Վաշինգտոնը պնդում է, որ «ժամանակավորապես» դադարեցրել է Իրանի վրա հարձակումները՝ բանակցությունների համար ժամանակ տալու համար, բայց միևնույն ժամանակ խոսում է ցանկացած պահի զանգվածային հարձակման պատրաստ լինելու մասին։ Այս մոտեցումը իրականում «սպառնալիքը» ներկայացնում է որպես «խաղաղության հնարավորություն»»։
Ղարիբաբադին ընդգծել է. «Իրանը միասնական է և վճռականորեն պատրաստ է դիմակայել ցանկացած ռազմական ագրեսիայի։ Հանձնվելն Իրանի ժողովրդի մշակույթում չկա։ Կա՛մ հաղթանակ, կա՛մ՝ նահատակություն»։