Արաղչի. Մարտերի վերսկսումը կուղեկցվի ավելի շատ անակնկալներով
Մայիս 20, 2026 10:34 Asia/Tehran
Իրանի արտգործնախարարը իր ուղերձում գրել է. «Վստահ եղեք, որ մարտերի վերսկսումը կուղեկցվի ավելի շատ անակնկալներով»։
Հղում անելով Mehr-ին, Pars Today-ը հաղոդում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ում գրել է. «Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ամիսներ անց ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց, որ ոչնչացվել են միլիարդավոր դոլարների արժողությամբ տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ»։
Նա հավելել է. «Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ Իրանի հզոր զինված ուժերը աշխարհում առաջին ուժն էին, որոնք խոցեցին առաջադեմ F-35 կործանիչը»։
Արաղչին ընդգծել է. «Վստահ եղեք, որ մեր ստացած դասերի և մեր ստացած գիտելիքների շնորհիվ, մարտերի վերսկումը կուղեկցվի ավելի շատ անակնկալներով»։