G7-ը կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ պատերազմը
https://parstoday.ir/hy/news/world-i245622-g7_ը_կոչ_է_անում_դադարեցնել_Իրանի_դեմ_պատերազմը
«Յոթի խմբի» անդամ երկրների ֆինանսների նախարարները զգուշացրել են Միացյալ Նահանգներին՝ Իրանի դեմ պատերազմը շարունակելու տնտեսական հետևանքների մասին և կոչ արել դադարեցնել հակամարտությունը: Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ տարածաշրջանում լարվածության աճը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի, եվրոպական տնտեսության վրա ճնշման և Կանաչ մայրցամաքում պարենային ճգնաժամի վերաբերյալ մտահոգությունների աճի։
(last modified 2026-05-20T12:22:43+00:00 )
Մայիս 20, 2026 15:51 Asia/Tehran
  •  G7-ը կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ պատերազմը

«Յոթի խմբի» անդամ երկրների ֆինանսների նախարարները զգուշացրել են Միացյալ Նահանգներին՝ Իրանի դեմ պատերազմը շարունակելու տնտեսական հետևանքների մասին և կոչ արել դադարեցնել հակամարտությունը: Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ տարածաշրջանում լարվածության աճը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի, եվրոպական տնտեսության վրա ճնշման և Կանաչ մայրցամաքում պարենային ճգնաժամի վերաբերյալ մտահոգությունների աճի։

Փարիզում կայացած երկօրյա հանդիպման ժամանակ G7-ի անդամները ընդգծել են, որ հակամարտությունների շարունակականությունը և էներգետիկ ուղիների խափանումներն ազդել են Եվրոպայի տնտեսական աճի վրա և համաշխարհային շուկաները դարձրել ավելի անկայուն:
Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հայտնում է, որ ռուս ռազմական փորձագետը նույնպես հայտարարել է, որ Իրանին հաջողվել է սահմանափակել ԱՄՆ ավիակիրների հարձակողական հնարավորությունները տարածաշրջանում:
Ռուսաստանի իրավունքի և ազգային անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքսանդր Ստեպանովը նշել է, որ իրանական հականավային հրթիռային համակարգերի շառավիղը վերացրել է Թեհրանի դեմ գործողության նկատակով ԱՄՆ ավիակիրների անվտանգ տեղակայման հնարավորությունը:
ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ ԱՄՆ ռազմածովային ներկայությունը տարածաշրջանում լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, և Պարսից ծոցում ու ռազմավարական ջրային ուղիներում ռազմական հավասարակշռությունը էական փոփոխությունների է ենթարկվել։