Շոյգու. Հայաստանի վերջին քայլերն անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i245646-Շոյգու._Հայաստանի_վերջին_քայլերն_անհամատեղելի_են_Ռուսաստանի_հետ_դաշնակցային_հարաբերությունների_հետ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննադատել է Հայաստանի վերջին քայլերն՝ ասելով, որ Երևանի որոշ գործողություններ անհամատեղելի են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ոգու հետ և մտահոգություն են առաջացրել Մոսկվայում։
(last modified 2026-05-21T07:04:54+00:00 )
Մայիս 21, 2026 10:33 Asia/Tehran
  • Շոյգու. Հայաստանի վերջին քայլերն անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննադատել է Հայաստանի վերջին քայլերն՝ ասելով, որ Երևանի որոշ գործողություններ անհամատեղելի են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ոգու հետ և մտահոգություն են առաջացրել Մոսկվայում։

Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանը միջազգային ֆորումներում պարբերաբար աջակցում է Եվրամիության դիրքորոշումներին, և որ վերջին ամիսներին այն երկրները, որոնք Ռուսաստանը համարում է «անբարեկամ», դարձել են Երևանի ռազմավարական գործընկերներ։ Նա նաև քննադատել է, որ Հայաստանը, ամբիոնը տալով Վլադիմիր Զելենսկիին, վիրավորել է նացիզմի դեմ պայքարին ամսնակցած հայերի հիշատակը։
Հղում անելով ՌԻԱ Նովոստիին, IRNA-ն հաղորդում է, որ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մնում է Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը, և որ 2022-2025 թթ․ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը հանգեցրել է Հայաստանի ՀՆԱ-ի գրեթե 40 տոկոս աճի ։
Նա կոչ է արել պահպանել Մոսկվայի և Երևանի միջև ռազմավարական հարաբերությունները։