Ռուսաստանի մաքսային ծառայություն. Իրանի հետ առևտուրն աճել է 20 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/world-i245822-Ռուսաստանի_մաքսային_ծառայություն._Իրանի_հետ_առևտուրն_աճել_է_20_տոկոսով
Pars Today - Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարը հայտարարել է. -Երկու երկրների միջև առևտուրը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 20 տոկոսով։
(last modified 2026-05-26T08:14:48+00:00 )
Մայիս 26, 2026 11:42 Asia/Tehran
  • Ռուսաստանի մաքսային ծառայություն. Իրանի հետ առևտուրն աճել է 20 տոկոսով

Pars Today - Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարը հայտարարել է. -Երկու երկրների միջև առևտուրը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 20 տոկոսով։

Pars Today-ի հաղորդմամբ, հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալևը Մոսկվայում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ այս տարի մենք կտեսնենք առևտրի ծավալի զգալի աճ, քանի որ երկու երկրների միջև բոլոր առևտրային ուղիները կդառնան ավելի ակտիվ։

 

Պիկալևը Իրանն անվանել է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր և երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես մաքսային ոլորտում, զարգացող է բնութագրել։

 

Նա հայտարարել է Ռուսաստանի մաքսային ծառայության պատրաստակամության մասին՝ հեշտացնելու մաքսային ընթացակարգերը և վերացնելու Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային արգելքները։

 

Իր ելույթի մեկ այլ բաժնում Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարը հերոսական է բնութագրել Իրանի ժողովրդի պաշտպանությունը և ընդգծել է Ռուսաստանի կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանին։