Թեհրանն ու Բաղդադը կարևորում են դիվանագիտությունը և տարածաշրջանային լարվածության վերացումը
Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Իրաքի նախագահները ընդգծել են պատերազմը դադարեցնելու և տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը՝ երկխոսության և դիվանագիտական լուծումների միջոցով: Մասուդ Փեզեշքիանը նաև պաշտոնապես հրավիրել է Իրաքի նախագահ Նեզար Ամիդիին այցելել Թեհրան:
IMNA-ն հղում անելով Իրաքյան պաշտոնական լրատվական գործակալությանը գրել է, երկու կողմերն էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումը համարել են փոխըմբռնման և համագործակցության անհրաժեշտություն: Զրույցը տեղի է ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հետ կապված դիվանագիտական քայլերի հետ միաժամանակ:
Նույն համատեքստում Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր իրաքցի գործընկեր Ֆոադ Հոսեյնի հետ մտքեր է փոխանակել նաև ԱՄՆ-ի հետ վերջին բանակցությունների և նոր երկխոսության փաստաթղթում գրանցված առաջընթացի վերաբերյալ։ Երկու կողմերն էլ բարձր են գնահատել Պակիստանի և Կատարի դերը բանակցություններին աջակցելու գործում։
Բանակցությունների առաջընթացը ողջունելով՝ Իրաքի արտգործնախարարը ընդգծել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ դիվանագիտական գործընթացը կհանգեցնի պատերազմի ավարտին և տարածաշրջանային ճգնաժամերի նվազեցմանը։