Փեզեշքիան. Իրանը երաշխավորում է նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահը ընդգծել է Թեհրանի հանձնառությունը դիվանագիտությանը և հայտարարել է ԻԻՀ լիակատար պատրաստակամության մասին՝ հեշտացնելու ծովային երթևեկությունը և ապահովելու նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում, ինչպես նաև հայտարարել է, որ Իրանը ջանք չի խնայի պահպանելու այս ռազմավարական անցուղու կայունությունն ու անվտանգությունը։
Ըստ Pars Today-ի՝ Մասուդ Փեզեշքիանը, անդրադառնալով միջազգային ջրային ուղիներում նավարկության ազատության կարևորությանը, նշել է, որ առևտրի և ծովային փոխադրումների ճանապարհին հիմնական խնդիրը Միացյալ Նահանգների կողմից իրանական նավագնացության և առևտրի դեմ ստեղծված սահմանափակումներն ու խոչընդոտներն են։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը լրջորեն հետևում է Ճապոնիայի հետ կապված նավերի երթևեկության հարցին, որպեսզի այդ նավերի անցումը կարողանա ավելի հեշտությամբ իրականացվել։
Այս զրույցի ընթացքում նախագահը, գնահատելով Ճապոնիայի բժշկական և մարդասիրական օգնությունը, կրկին դիվանագիտությունը համարել է լարվածությունը կարգավորելու լավագույն լուծումը և նշել է Միացյալ Նահանգների քաղաքականությունը և սիոնիստական ռեժիմի գործողությունները որպես դիվանագիտական գործընթացները թուլացնող գործոններ։ Նա նաև մտահոգություն է հայտնել Լիբանանում անապահովության շարունակման և հրադադարի խախտումների վերաբերյալ։
Ճապոնիայի վարչապետը նույնպես հովանավորելով դիվանագիտական լուծումները, գնահատել է Իրանի համագործակցությունը ծովային ուղիների ապահովման և ճապոնական նավերի հաչող նավարկությունը Հորմուզի նեղուցով։