Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները աջակցություն են հայտնել պաղեստինցիներին
Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները հերթական անգամ իրենց աջակցությունն են հայտնել պաղեստինյան ժողովրդին։
Հղում կատարելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ չորեքշաբթի օրը, Սիեթլ քաղաքի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտ շարժվելիս, Բոսնիա և Հերցեգովինայի երկրպագուները պաղեստինցիներին աջակցող կարգախոսներով գրավել են լրատվամիջոցների և ներկաների ուշադրությունը։
«Պաղեստին, Պաղեստին» վանկարկումները հնչել են ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի փողոցներում՝ լայն արձագանք գտնելով ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ սոցիալական ցանցերում։
Սա առաջին դեպքը չէ, երբ բոսնիացի երկրպագուները միջազգային մրցաշարերի ընթացքում բացահայտորեն աջակցություն են հայտնում Պաղեստինին։ Ավելի վաղ՝ Տորոնտոյում, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի նախորդ հանդիպումների ժամանակ, նրանք Պաղեստինի դրոշներով և համանման կարգախոսներով իրենց համերաշխությունն էին հայտնել պաղեստինյան ժողովրդին։
Բոսնիական բազմաթիվ լրատվամիջոցներ այս քայլը բնութագրել են որպես մարդասիրական համերաշխության և համամարդկային արժեքների պաշտպանության դրսևորում՝ այն դիտարկելով որպես Բոսնիա և Հերցեգովինայի հասարակական կարծիքի արտացոլում Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։