Ե՞րբ կբացվեն Ֆորդոյի և Նաթանզի դռները ԱԷՄԳ-ի տեսուչների համար
https://parstoday.ir/hy/news/world-i247074-Ե_րբ_կբացվեն_Ֆորդոյի_և_Նաթանզի_դռները_ԱԷՄԳ_ի_տեսուչների_համար
Fars գործակալության լրագրողի փոխանցմամբ՝ միջուկային բանակցությունների հուշագրի տեքստից մասին խոսույթների հիման վրա, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դերը սահմանվել է միայն վերջնական համաձայնագրին հաջորդող փուլում։
(last modified 2026-06-26T16:00:44+00:00 )
Հունիս 26, 2026 19:28 Asia/Tehran
  • Ե՞րբ կբացվեն Ֆորդոյի և Նաթանզի դռները ԱԷՄԳ-ի տեսուչների համար

Fars գործակալության լրագրողի փոխանցմամբ՝ միջուկային բանակցությունների հուշագրի տեքստից մասին խոսույթների հիման վրա, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դերը սահմանվել է միայն վերջնական համաձայնագրին հաջորդող փուլում։

Այս հուշագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ համապարփակ համաձայնագրի իրականացման ընթացքում միջուկային նյութերի կառավարման տարբերակներից մեկը կլինի դրանց նոսրացումը Իրանի ներսում և գործակալության հսկողության ներքո, սակայն այս փուլը կախված է չորս հիմնական հարցերի լուծումից՝ պատժամիջոցների լիակատար վերացում, Իրանի տնտեսական վերակառուցման մանրամասների սահմանում, ամերիկյան ուժերի տարածաշրջանից դուրսբերման սահմանների և շրջանակի որոշում, միջուկային գործի վերջնական կարգավորում։

Տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ մինչև վերջնական համաձայնագրի հասնելը, հուշագրի 9-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ Իրանը որևէ փոփոխություն չի կատարի իր միջուկային ծրագրում. այս կետի անուղղակի մեկնաբանությունն այն է, որ ԱԷՄԳ-ի ստուգումների ներկայիս մակարդակը նույնպես կշարունակվի անփոփոխ։ Սա նշանակում է, որ Իրանը կշարունակի տեսուչներին թուլատրել մուտք գործել Բուշերի և Թեհրանի ատոմակայաններ, ինչպես նախկինում, բայց թույլ չի տա նրանց մուտք գործել այլ օբյեկտներ, այդ թվում՝ Ֆորդո, Նաթանզ և Սպահան։

Միևնույն ժամանակ, բանակցություններին ծանոթ դիվանագետներն ընդգծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, որը նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար է առաջադրվում, իր վերջին հայտարարություններում փորձում է այս փուլում ավելի մեծ դեր սահմանել գործակալության համար, սակայն Թեհրանի դիրքորոշումն այն է, որ շարունակի ներկայիս գործընթացը և մերժի ցանկացած չափազանցություն մինչև վերջնական համաձայնագրի կնքումը։