Պակիստանը կավելացնի Իրանից հեղուկ գազի ներմուծումը
Պակիստանի նավթի նախարարը հայտարարել է, որ Իսլամաբադը մտադիր է մեծացնել Իրանից հեղուկ գազի (LPG) ներմուծումը։ Նրա խոսքով՝ Պակիստանն այժմ օրական Իրանից ներմուծում է 4-5 հազար տոննա հեղուկ գազ և նախատեսում է ավելացնել այդ ծավալները։
Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Պակիստանի նավթի նախարար Ալի Փարվազ Մալիքը Լահորում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Իրանի և Պակիստանի հարաբերությունները հիմնված են հարևանության և եղբայրական կապերի վրա, և երկու երկրները պետք է լիարժեք օգտագործեն միմյանց հնարավորությունները։
Նա ընդգծել է, որ երկու երկրների տեխնիկական թիմերը սերտ կապի մեջ են և հավելել, որ Պակիստանը փորձում է իր մատչելի էներգետիկ պահանջարկը բավարարել Իրանի միջոցով։
Նախարարի խոսքով՝ Իսլամաբադի կառավարությունը կքննարկի ներմուծումների ավելացման հարցը։ Նա նաև նշել է, որ Թեհրանի և Իսլամաբադի միջև տեխնիկական համագործակցությունը շարունակվում է՝ էներգետիկ փոխանակումների ընդլայնման նպատակով։