Իրանի բանակը ԱԹՍ-ներով հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i247516-Իրանի_բանակը_ԱԹՍ_ներով_հարձակվել_է_Բահրեյնում_գտնվող_ԱՄՆ_ռազմաբազայի_վրա
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտնել է Բահրեյնի Շեյխ Իսա բազայում ԱՄՆ բանակի ուժերի հավաքման կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին և հայտարարել, որ գործողությունը իրականացվել է ի պատասխան Իրանի հարավում ռազմական և քաղաքացիական տարածքների վրա ԱՄՆ-ի հարձակմանը և փոխըմբռնման հուշագրի խախտմանը:
(last modified 2026-07-08T12:03:24+00:00 )
Հուլիս 08, 2026 15:31 Asia/Tehran
  • Իրանի բանակը ԱԹՍ-ներով հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտնել է Բահրեյնի Շեյխ Իսա բազայում ԱՄՆ բանակի ուժերի հավաքման կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին և հայտարարել, որ գործողությունը իրականացվել է ի պատասխան Իրանի հարավում ռազմական և քաղաքացիական տարածքների վրա ԱՄՆ-ի հարձակմանը և փոխըմբռնման հուշագրի խախտմանը:

Բանակի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս գործողությունը պատասխան է ԱՄՆ-ի կողմից «հրադադարի ակնհայտ և կրկնվող խախտումներին»:
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է, որ չորեքշաբթի առավոտից իր հարձակողական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Բահրեյնի Շեյխ Իսա բազայում տեղակայված ԱՄՆ-ի թշնամական ուժերի հավաքման կենտրոնները: Հայտարարության մեջ նաև զգուշացվել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի իր թշնամական գործողությունները, ապա տարածաշրջանում գտնվող իր բոլոր բազաները կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության բանակի անօդաչու թռչող սարքերի օրինական թիրախներ:
Այս զարգացումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ զինված ուժերը հարձակվելով Հորմոզգանի, Բուշեհրի և Խուզեստանի ափամերձ տարածքների, մասնավորապես՝ Բանդար Աբբասի վրա՝ հարվածելով Իրանի հարավում ինչ-որ թիրախներին: