Հորմուզի նեղուցի իրավական ռեժիմը. ազգային ինքնիշխանության և նավարկության ազատության սահմանը
https://parstoday.ir/hy/news/world-i248264-Հորմուզի_նեղուցի_իրավական_ռեժիմը._ազգային_ինքնիշխանության_և_նավարկության_ազատության_սահմանը
Հորմուզի նեղուցը, որպես աշխարհի ամենակարևոր ռազմավարական անցուղիների մեկը, իր տնտեսական և էներգետիկ նշանակությունից բացի, նաև տարաձայնության առարկա է Իրանի և որոշ ծովային տերությունների միջև միջազգային իրավունքի տեսանկյունից:
(last modified 2026-07-29T14:28:28+00:00 )
Հուլիս 29, 2026 17:41 Asia/Tehran
  • Հորմուզի նեղուցի իրավական ռեժիմը. ազգային ինքնիշխանության և նավարկության ազատության սահմանը

Հորմուզի նեղուցը, որպես աշխարհի ամենակարևոր ռազմավարական անցուղիների մեկը, իր տնտեսական և էներգետիկ նշանակությունից բացի, նաև տարաձայնության առարկա է Իրանի և որոշ ծովային տերությունների միջև միջազգային իրավունքի տեսանկյունից:

Մասնագետները կարծում են, որ այս ջրային ուղով երթևեկության խափանում կամ դրա իրավական ռեժիմի ցանկացած փոփոխություն կարող է լայնածավալ հետևանքներ ունենալ համաշխարհային առևտրի, էներգետիկ շուկայի և ծովային փոխադրումների ծախսերի համար:
Pars Today-ի տվյալներով՝ 1982 թվականի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի համաձայն, Հորմուզի նեղուցը ենթակա է «տարանցիկ անցման» ռեժիմի, քանի որ այն միջազգային նավարկության ուղի է բաց ծովի երկու մասերի միջև: Այս ռեժիմը թույլ է տալիս տարբեր երկրների նավերին և լողացող միջոցներին արագ և առանց ընդհատումների օգտագործել այս նեղուցը: Մյուս կողմից, Իրանը, նշելով, որ չի վավերացրել այս կոնվենցիան, շեշտը դնում է «անվնաս անցման» ռեժիմի կիրառման վրա, որը ավելի շատ վերահսկողական լիազորություններ է տրամադրում ափամերձ պետությանը:
Այս տեսակետի համաձայն, երկու իրավական ռեժիմների միջև հիմնական տարբերությունը ռազմական նավերի և սուզանավերի՝ նեղուցով անցնելու ձևն է։ Տարանցիկ ռեժիմում սուզանավերը կարող են նեղուցով անցնել ջրի տակ սուզված եղանակով, բայց անվնաս անցման ռեժիմում այդ տեսակիլողացող միջոցները պետք է շարժվեն ջրի մակերեսով և բարձրացնեն իրենց դրոշը։ Բացի այդ, Իրանը, հիմնվելով իր ծովային գոտիների օրենսդրության վրա, համարում է, որ արտասահմանյան ռազմական լողամիջոցների  անցումը ենթակա  է նախնական ծանուցման կամ թույլտվության ստացման։
Միջազգային իրավունքի մասնագետները կարծում են, որ այս կանոնակարգերի մեկնաբանության շուրջ վեճը Հորմուզի նեղուցի ամենակարևոր իրավական մարտահրավերներից մեկն է։ Նրանց կարծիքով, այս ջրային ուղու լարվածության ցանկացած սրացում կամ իրավական կարգավիճակի փոփոխություն կարող է բարձրացնել ծովային ապահովագրության ծախսերը և ազդել նավագնացության անվտանգության և համաշխարհային էներգետիկ շուկայի վրա. մի հարց, որը ընդգծում է Հորմուզի նեղուցի կարևորությունը աշխարհի քաղաքական, իրավական և տնտեսական հավասարումներում։