Թեհրանի հայոց թեմը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i248740-Թեհրանի_հայոց_թեմը_դատապարտել_է_Գարեգին_Բ_ի_դեմ_դատական_գործընթացը
Թեհրանի հայոց թեմը խստորեն դատապարտել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ սկսված դատական գործընթացը՝ այն համարելով Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաքելության, անկախության և ներքին ինքնավարության նկատմամբ անընդունելի միջամտություն։
(last modified 2026-08-09T13:31:57+00:00 )
Օգոստոս 09, 2026 17:00 Asia/Tehran
  • Թեհրանի հայոց թեմը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը

Թեհրանի հայոց թեմը խստորեն դատապարտել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ սկսված դատական գործընթացը՝ այն համարելով Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաքելության, անկախության և ներքին ինքնավարության նկատմամբ անընդունելի միջամտություն։

Թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը հայտարարել է, որ Կաթողիկոսի՝ պետական դատարանի առջև որպես մեղադրյալ ներկայանալու փաստը աննախադեպ և մտահոգիչ է։ Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել Եկեղեցու նկատմամբ ճնշումները և իր ամբողջական զորակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։