ԱՄՆ-ի օդային հզորության փակուղին՝ Իրանի ռազմավարության պայմաններում
Small Wars Journal հեղինակավոր ամսագիրը գրել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ցույց են տվել, թե ինչպես պատերազմի սկզբնական փուլերում իրականացված ավերիչ ռմբակոծությունները կարող են չհանգեցնել որևէ ռազմավարական արդյունքի։
Հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ պատերազմական հարցերով մասնագիտացած Small Wars Journal-ի գնահատմամբ՝ Իրանը, կիրառելով ասիմետրիկ ուժ և ապակենտրոնացված կառուցվածք, ԱՄՆ-ին հասցրել է ռազմավարական փակուղու։
Small Wars Journal-ը շեշտել է, որ Իրանի նկատմամբ հարկադրանքի ռազմավարությունը մտել է փակուղի, իսկ այնպիսի հարձակումները կրկնելու սպառնալիքը, որոնց դիմակայելու և գոյատևելու իր կարողությունն Իրանը նախկինում արդեն ապացուցել է, այլևս բավարար վստահություն չի ներշնչում։
Պարբերականն ընդգծել է, որ Վաշինգտոնը, կորցնելով էսկալացիայի հիմնական լծակները, զիջել է իր գերազանցությունը, մինչդեռ Իրանը վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։