11 տարի անց Հայաստանի ըմբիշները դադարեցրին Բաքվի նկատմամբ մարզական բոյկոտը
https://parstoday.ir/hy/news/world-i248976-11_տարի_անց_Հայաստանի_ըմբիշները_դադարեցրին_Բաքվի_նկատմամբ_մարզական_բոյկոտը
Հայաստանի ըմբիշները 11 տարի անց կրկին պաշտոնական մրցաշարում գորգ դուրս եկան Բաքվում։ Ջանես Նազարյանը դարձել է մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն և Ադրբեջանի մայրաքաղաքում հնչել է Հայաստանի ազգային օրհներգը։
(last modified 2026-08-15T08:34:25+00:00 )
Օգոստոս 15, 2026 12:03 Asia/Tehran
  • 11 տարի անց Հայաստանի ըմբիշները դադարեցրին Բաքվի նկատմամբ մարզական բոյկոտը

Հայաստանի ըմբիշները 11 տարի անց կրկին պաշտոնական մրցաշարում գորգ դուրս եկան Բաքվում։ Ջանես Նազարյանը դարձել է մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն և Ադրբեջանի մայրաքաղաքում հնչել է Հայաստանի ազգային օրհներգը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ 2015թ․ սկսած, երկու երկրների միջև քաղաքական լարվածության և հակամարտության պատճառով, Հայաստանի մարզիկների մասնակցությունը Բքավում ըթնացող մրցաշարերին, գործնականում դադարեցվել էր։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ պատանեկան հավաքականը Բաքու ուղարկելու որոշումը նույնպես վերջնականապես հաստատված չէր մինչև մրցումների մեկնարկից մեկ շաբաթ առաջ։
Նազարյանը, պատանիների պայքարում նվաճելով աշխարհի չեմպիոնի իր երկրորդ տիտղոսը, կարողացավ գրանցել Հայաստանի վերջին տարիների կարևորագույն մարզական նվաճումներից մեկը։ Մրցաշարն անցկացվել է այն պայմաններում, երբ երկու երկրների մարզիկները վերջին տարիներին, որպես կանոն, հրաժարվել են մասնակցել մրցակցի երկրում անցկացվող մրցումներին։