Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բելառուսին
https://parstoday.ir/hy/news/world-i249076-Հավաքական_անվտանգության_պայմանագրի_կազմակերպությունը_պատրաստակամություն_է_հայտնել_աջակցելու_Բելառուսին
Հավքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ սպառնալիքի առաջացման դեպքում կազմակերպությունը պատրաստ է պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ձեռնարկել կոլեկտիվ միջոցներ և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
(last modified 2026-08-17T13:19:00+00:00 )
Օգոստոս 17, 2026 16:44 Asia/Tehran
  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բելառուսին

Հավքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ սպառնալիքի առաջացման դեպքում կազմակերպությունը պատրաստ է պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ձեռնարկել կոլեկտիվ միջոցներ և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։

«Երիտասարդ լրագրողների ակումբ»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Թալաթբեկ Մասադիկովը» հայտարարել է․ անհրաժեշտության դեպքում անդամ երկրները կիրականացնեն բոլոր անհրաժեշտ հավաքական միջոցները՝ կազմակերպության փաստաթղթերին և մեխանիզմներին համապատասխան։

Այս հայտարարությունները հնչել են այն պայմաններում, երբ Լեհաստանը հուլիսի 13-ին և 14-ին ռազմական զորավարժություններ է անցկացրել Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ «Մարիա Զախարովան» այս զորավարժությունները բնութագրել է որպես Վարշավայի կողմից ուժ ցուցադրելու փորձ և անպատասխանատու քայլ։

ՀԱՊԿ քաղաքական-ռազմական դաշինք է, որը կազմված է Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից և Հայաստանից։ Դրա հիմնական նպատակներն են համարվում հավաքական անվտանգության ապահովումը, անդամների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը և ռազմական համագործակցության զարգացումը։

Այս կազմակերպության կանոնադրության համաձայն՝ անդամ երկրներից մեկի վրա հարձակումը համարվում է սպառնալիք անդամների հավաքական անվտանգությանը, իսկ անդամ երկրները պարտավորվում են համագործակցել անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար։