Մաչերեւիչ. ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i24925-Մաչերեւիչ._ՆԱՏՕ_ն_ստեղծվել_է_ռուսական_ագրեսիայից_պաշտպանվելու_համար
ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Այս մասին Սեյմում ելույթի ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը իրեն անվստահություն հայտնելու մասին առաջարկի քննարկմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2016 08:24 Asia/Tehran
  • Մաչերեւիչ. ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար

ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Այս մասին Սեյմում ելույթի ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը իրեն անվստահություն հայտնելու մասին առաջարկի քննարկմանը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ կառավարության ներկա կազմի՝ իշխանության գալուց առաջ Լեհաստանը ՆԱՏՕ-ի կազմում էր միայն թղթի վրա: Ընդդիմությունը, սակայն, առարկել է՝ նշելով, որ լեհ զինվորականները մասնակցել են, մասնավորապես, Աֆղանստանում գործողություններին:

Ավելի ուշ Լեհական հեռուստատեսության եթերում Մաչերեւիչն ասել է, որ ինքն «այլ բանի մասին է խոսել»: «Ես խոսել եմ այն մասին, որ մենք չէինք կարող օգտագործել այն հիմքը, որի համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ն ստեղծվել է՝ այլ երկրներին ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար, դա է ՆԱՏՕ-ի գործառույթը, եւ դրա երաշխիքը ռուսական ագրեսիայի սպառնալիքի տակ գտնվող երկրներում դաշինքի զորքերի առկայությունն է: Այս ամենը (Լեհաստանում) չի եղել»,- հայտարարել է նա:

http://orer.am/

6/7/2016