ԻՀՊԿ ՌԾՈՒ_ն լիովին վերահսկում է Հոմուզի նեղուցը
ԻՀՊԿ ՌԾՈՒ_ն հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի ռազմավարական նեղուցի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB-ն, ԱՄՆ պաշտոնյաների՝ Հորմուզի նեղուցի բաց լինելու վերաբերյալ հայտարարություններից հետո ԻՀՊԿ ՌԾՈՒ_ն տարածել է հայտարարություն՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցի բաց լինելու մասին ամերիկացի պաշտոնյաների բացահայտ սուտ են՝ նպատակ ունենալով վերահսկել նավթի գները և քողարկել իրենց անհաջողությունները։
Կորպուսն ընդգծել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ և այն փակ է բոլոր այն նավերի համար, որոնք մտադիր են անցնել առանց Իրանի Իսլամական Հանրապետության հետ համաձայնեցնելու։
Կորպուսը վստահեցրել է Իրանի ժողովրդին, որ այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի ահաբեկչական բանակի սադրիչ գործողությունները չեն դադարել։