Իսպանիայում հակաիսրայելական լայնածավալ ցույցեր են անցկացվել
https://parstoday.ir/hy/news/world-i249558-Իսպանիայում_հակաիսրայելական_լայնածավալ_ցույցեր_են_անցկացվել
Իսպանիայի Մալագա քաղաքում հարյուրավոր քաղաքացիներ լայնածավալ ցույց են անցկացրել՝ դատապարտելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և Իսպանիայի կառավարությունից պահանջելով գործնական քայլեր ձեռնարկել՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները դադարեցնելու համար։
(last modified 2026-08-29T07:54:15+00:00 )
Օգոստոս 29, 2026 11:22 Asia/Tehran
  • Իսպանիայում հակաիսրայելական լայնածավալ ցույցեր են անցկացվել

Իսպանիայի Մալագա քաղաքում հարյուրավոր քաղաքացիներ լայնածավալ ցույց են անցկացրել՝ դատապարտելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և Իսպանիայի կառավարությունից պահանջելով գործնական քայլեր ձեռնարկել՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները դադարեցնելու համար։

Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշները և հնչեցրել ցեղասպանությունը դատապարտող կարգախոսներ։ Նրանք պահանջել են Իսրայելի նկատմամբ զենքի ամբողջական էմբարգո սահմանել, ինչպես նաև խզել Մադրիդի և Իսրայելի միջև տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները։

Ցույցին մասնակցել են նաև իսպանական հասարակական խմբեր, տարբեր կազմակերպություններ և ձախակողմյան քաղաքական ուժեր։

Ըստ իսպանական աղբյուրների՝ Մալագայի կենտրոնում անցկացված ցույցին մասնակցել են հազարավոր մարդիկ։