Հայաստանը մասնակցում է «Թեհրան-Մոբարաք» տիկնիկային թատրոնի միջազգային փառատոնին
Հայաստանը մասնակցում է «Թեհրան-Մոբարաք» տիկնիկային թատրոնի 21-րդ միջազգային փառատոնին, որը հյուրընկալում է տարբեր երկրների ստեղծագործություններ՝ նպատակ ունենալով ընդլայնել մշակութային և գեղարվեստական փոխանակումները։
Ըստ Pars Today-ի՝ փառատոնի քարտուղար Փուփաք Ազիմ-Փուրը հայտնել է, որ միջոցառման շրջանակում ներկայացվում են միջազգային բեմադրություններ, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից և Իտալիայից ժամանած թատերախմբերի աշխատանքներ։
«Տիկնիկ և երկխոսություն» խորագրի ներքո անցկացվող փառատոնի ծրագիրը ներառում է ոչ միայն ներկայացումներ, այլև մասնագիտական սեմինարներ ու կրթական աշխատաժողովներ։
Հայ արվեստագետների մասնակցությունն այս միջոցառմանը հնարավորություն է ընձեռում ամրապնդելու Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերը և խթանելու երկու ժողովուրդների միջև գեղարվեստական համագործակցությունը։