Անկարայում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան առջև
https://parstoday.ir/hy/news/world-i251282-Անկարայում_բողոքի_ակցիա_է_տեղի_ունեցել_Ադրբեջանի_դեսպանատան_առջև
Sputnik. Անկարայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
(last modified 2026-10-14T08:10:58+00:00 )
Հոկտեմբեր 14, 2026 11:37 Asia/Tehran
  • Անկարայում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան առջև

Sputnik. Անկարայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ցուցարարներն ընդգծել են, որ գլխաշոր կրելը կրոնական պահանջ է և կոչ են արել դադարեցնել այդ պրակտիկան։ Նրանք հայտարարել են, որ գլխաշոր կրող աշակերտների իրավունքները չպետք է սահմանափակվեն, ինչպես նաև հանդես եկել Ադրբեջանի իշխանությունների սուր քննադատությամբ։ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել նաև Իսրայելի հետ հարաբերությունների հետ կապված։

Ավելի վաղ նմանատիպ ակցիա էր տեղի ունեցել Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև։

Թուրքիայում վերջին օրերին քննադատության ալիք է բարձրացել Ադրբեջանի հասցեին՝ ինչպես Բաքվի ներքին որոշումների, այնպես էլ արտաքին քաղաքականության պատճառով։ Թուրքիայի կրոնական և պահպանողական շրջանակներում քննադատում են Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք համեմատելով կոշտ սեկուլյարիստական (աշխարհիկ) միջոցների պատմական շրջանի հետ։

Դժգոհություն են առաջացնում նաև Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում։